Սկզբից
սեքս, իսկ հետո արդեն ամուսնություն`այսպես է դրսում: Մեզ մոտ Հայաստանում
իրավիճակը ճիշտ հակառակն է` սկզբից ամուսնություն, իսկ հետո արդեն սեքս: Ու
ամենևին էլ կարևոր չէ, որ ձեր ընտրյալը չի բավարարում ձեզ անկողնում: Նման
դեպքերում գործում է <<հին հայկական>>` ավելի ճիշտ
<<հայ նախամարդու>> գաղափարախոսությունը` ընկել ես` քաշի:
Այսօր
Երևանում գործում են բազմաթիվ ամուսնական գրասենյակներ: Բանն այն է, որ մեր
ծանոթության գրասենյակներ կարելի է այցելել բացառապես <<մաքուր
նպատակներով>>: Նախ չէի հասկանում ինչ ասել է <<մաքուր
նպատակ>> ու երբ հասկացա, ծիծաղից քիչ մնաց պայթեի: Պարզվում է, որ
<<մաքուր նպատակ>> ասելով` պետք է հասկանալ ամուսնանալ և
ընտանիք կազմել: Ստացվում է, որ սեռական կյանքի համար կողակից փնտրելը
անպարկեշտ, անբարո և ստոր արարք է:
Եթե բանից
անտեղյակ ես այս ամենից, կարող ես ենթադրել, որ չամուսնացած հայը սեքսով չի
զբաղվում: Ծիծաղելի է, չէ՞, իսկ ահա թե ինչ պարզեցինք հետո, արդեն
ծիծաղելի չէր: 20-ից 50 տարեկան տղամարդկանց հետ զրուցելուց հետո հասկանալի
ու պարզ դարձավ, որ նրանք դիմում են գրասենյակներին հիմնականում սեքսուալ
կողակից գտնելու: Կանանց մոտ ամեն ինչ ավելի բարդ էր ու խճճված:
Նրանցից
շատերը ուղղակի հրաժարվում էին զրուցելուց և միայն այն բանից հետո, երբ
իմանում էին, որ չենք հրապարակի անուններ և կապահովենք գաղտնիությունը,
ինչ-որ զրույց ստացվում էր: Կանանց մոտ վիճակն այլ է: Կա մարմնական սիրո
մեծ ցանկություն ու կարիք, սակայն իմանալով հայ տղամարդկանց մեծամասնության
բնավորության արատավոր գծերից մեկը` նրանք զգուշանում են: <<Հերիք է
մեկի հետ քնես և հաջորդ առավոտյան դռանդ դիմաց կշարվի հայ տղամարդկանց մի
մեծ բանակ>>, -նշեց իմ զրուցակից կանանցից մեկը:
Ցավոք, դա այդպես է: Լուրերը շատ արագ են տարածվում, իսկ մարմնական սիրո ծարավ ունեցող հայ տղամարդիկ շաա~տ են:www.blog.banadzev.com
Комментариев нет:
Отправить комментарий